Home / Հայաստան / La Stampa. Լիբիայի պաշտպանության նախարարը փորձել է սպանել Քադաֆիին, բայց ինքը գնդակահարվել է

La Stampa. Լիբիայի պաշտպանության նախարարը փորձել է սպանել Քադաֆիին, բայց ինքը գնդակահարվել է

Քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Լիբիայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ջամահիրիայի հրամանատար Մուամար Քադաֆիի նկատմամբ մահափորձ է իրականացվել. նրան փորձել է վերացնել երկրի պաշտպանության նախարար Աբու Բաքր Յունիս Ջաբարը: Ըստ La Stampa-ի` չճշտված տեղեկություններով` գեներալի կողմից կազմակերպված հարձակումը հնարավոր է եղել կանխել, իսկ ինքը տեղում գնդակահարվել է:

Ինչպես նշում է պարբերականը, ապստամբների մոտ կանգնած աղբյուրը կասկածանք է հայտնել լուրերի իսկության վերաբերյալ: Աղբյուրը ընդգծել է, որ այդ լուրերին հնարավոր կլիներ հավատալ, եթե մահափորձ իրականացներ լիբիական առաջնորդի թիկնապահներից որևէ մեկը:

«Բացի թիկնապահներից, բոլոր անձինք Քադաֆիի հետ զրուցելուց առաջ զննում են անցնում: Կառավարության մի շարք անդամների դավաճանության ֆոնի վրա նման նախազգուշական միջոցառումները շատ տրամաբանական են: Այդ իսկ պատճառով, դժվար թե պաշտպանության նախարարը հնարավորություն ունենար զենք վերցնել Քադաֆիին սպանելու համար», կարծում է աղբյուրը: