Բելառուսը 3 տարով 3-3,5 մլրդ դոլարի վարկ կստանա: Այս վճարումը կիրագործվի ԵվրԱզԷս հիմնադրամի հակաճգնաժամային համակարգի միջոցով, այսինքն ոչ միայն Ռուսաստանն է Բելառուսին գումար տրամադրում իր գրպանից:
«Эхо Москвы»-ի ռադիոկայանի եթերում մեկնաբանելով այս տեղեկությունները գրող, հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը հետաքրքրվել է, «թե էլ ով է փրկում Ալեքսանդր Գրիգորևիչին»: Տեղեկանալով, որ ԵվրԱզԷս-ի մեջ է մտնում նաև Հայաստանը, գրողը հեգնանքով նշում է, «Հայաստանը հարուստ երկիր է»:
«Արյունակից եղբայրները փրկում են հրեշին ուժերի գերլարումով: Չէ որ նա մինչ այս վարկը գտնվում էր անդունդի եզրին: Որովհետև նրա ղեկավարած երկրի պտուղը բացարձակ դեգրադացիան է: Տնտեսություն գոյություն չունի: Մեր այս վարկը հիմնականում մերն է, իհարկե, իրերն իրենց անուններով կոչենք, մնացածը ձևականություն է: Հայաստանը առանձնապես որևէ բան չի տա, իսկ մեր օգնությունը ոչ թե Բելառուսին է ուղղված, այլ Լուկաշենկոյին:
Մենք այդ պատճառով էլ ամեն ինչ անում ենք, որպեսզի Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն` ընտրությունների փոխարեն վրեժ ձեռնարկած և իր քաղաքական հակառակորդներին կալանավորած ոչ լեգիտիմ բռնակալը, մնա իր պաշտոնում:
Ես հասկանում եմ և դուք էլ եք հասկանում, թե ինչու է Պուտինին պետք սատարել Լուկաշենկոյին: Հենց այն նույն պատճառներով, ինչ Հայաստանի նախագահին, նույն պատճառով, ինչ Ադրբեջանինին: Որովհետև դա միասնական համակարգ է, որովհետև իրենք բոլորը կապված են միևնույն մեթոդաբանությամբ: Որովհետև այն ամենy, ինչ արել է Լուկաշենկոն, մենք չենք կարող գլուխ գովել, թե մենք չենք արել: Թե քաղաքական սպանություններ ունենք, թե քաղբանտարկյալներ, թե սուտ և դեմագոգիա և խաղ երկու ճակատով, այս ամենը մենք նույնպես անում ենք: Լուկաշենկոն պարզապես ավելի տաղանդավոր է և ավելի ուժեղ է որպես քաղաքական գործիչ»,-մասնավորապես հայտարարել է Վիկտոր Շենդերովիչը: