Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն առաջարկել է համաներում հայտարարել

Սերժ Սարգսյանն առաջարկել է համաներում հայտարարել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել էր Սերժ Սարգսյանին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու հնարավորությունը քննարկելու խնդրանքով: