Home / Հայաստան / ԱԷԿ-ի հարակից տարածքում ականներ են հայտնաբերվել

ԱԷԿ-ի հարակից տարածքում ականներ են հայտնաբերվել

Մայիսի 22-ին՝ ժամը 15.55-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստաց­վել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում (ՀԱԷԿ-ից 800մ հեռու) հայտնաբերվել է ականանետի 82մմ տրամաչափի 2 ական:

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր` հետագա վնասազերծման հա­մար, հայտնում է «Արտակարգ ալիքը»: