Home / Հայաստան / Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում ավտոբուսը բախվել է երթուղայինին

Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում ավտոբուսը բախվել է երթուղայինին

Մայիսի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ին 52-ամյա Սերժիկ Գ.-ի վարած  «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում բախվել է 74-ամյա Գուրգեն Ա.-ի վարած թիվ 43 երթուղու «ՌԱՖ-2203» մակնիշի միկրոավտոբուսին:

Պատահարի հետևանքով «ՌԱՖ-2203»-ի 3 ուղևորներ  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են ոստիկանությունից: