Մայիսի 22-ին՝ ժամը 21.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղի թիվ 1 հասցեի հարակից տարածքում թիվ 34-01 բեռնատար գնացքը հարվածել է 1978թ.-ին ծնված Սպարտակ Նավասարդյանին, հայտնում է «Արտակարգ ալիքը»:
Տուժածը ստացել է աջ ուսի փափուկ հյուսվածքի սալջարդ, տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:
Բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: