Վիեննայի «Ռապիդ» և «Աուստրիա» թիմերի միջև կայացած ֆուտբոլային հանդիպումը չի արդարացրել բազմաթիվ երկպագուների հույսերը: Խաղը դադարեցվել է հանդիպման 26-րդ րոպեին, երբ հյուրերը հաղթում էին 0:2 հաշվով:
Այդ պահին «Ռապիդի» բազմաթիվ երկրպագուներ, որոնց մեծ մասը դիմակներով էին, լցվել են խաղադաշտ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն իրենց սիրած թիմի «անտաղանդ խաղի» վերաբերյալ` միաժամանակ փորձելով նաև հակառակորդ թիմի «հարցերը լուծել»:
Մրցավարը ֆուտբոլիստներին անմիջապես հանդերձասրահ է տարել: «Ռապիդ»-ի երկրպագուները սկսել են ճայտրուկներ պայթեցնել հյուրերի համար նախատեսված հատվածի ուղղությամբ:
Շուրջ 300 ոստիկաններ փորձել են հանդարտեցնել խուլիգաններին և վերադարձնել տրիբունաներ: Սակայն վերջիններս սկսել են առավել ուժգին դիմադրություն ցուցաբերել: Բախման արդյունքում երկու իրավապահներ են տուժել:
Միջադեպով կզբաղվի բունդեսլիգայի ղեկավարությունը: «Ռապիդի» նկատմամբ պատժամիջոցներ և խոշոր դրամական տուգանքներ կկիրառվեն: Բացի այդ, թիմը, ամենայն հավանականությամբ, տեխնիկական պարտություն կկրի: