Home / Հայաստան / «Ֆրեշի» նկատմամբ վարույթ են հարուցել կիվիի պատճառով

«Ֆրեշի» նկատմամբ վարույթ են հարուցել կիվիի պատճառով

Մայիսի 24-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշել է վեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ:

Վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Նման կերպ մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված է, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է  375 դրամով, մինչդեռ, երբ  հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ:

Հանձնաժողովի մամուլի հաղորդագրության համաձայն, տվյալ խնդրի մասին հրապարակում է եղել «Իրավունք» թերթում՝ «Աննորմալ կիվիներ Ֆրեշից» հոդվածում (20.05.11), որտեղ նշված է նաև, որ բացի կիվիից, այս սուպերմարկետում սպառողին թյուրիմացության մեջ են գցում նաև ակցիայի շրջանակում վաճառվող մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնց գները միշտ չէ որ համապատասխանում են գովազդում նշված արժեքին:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիություններ կիրականացնի այս սուպերմարկետում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին: