Երեկ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք նա տեղյակ չէ` կտարածվի սպասվելիք համաներումը միջազգային հետախուզման մեջ գտնվող ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վրա, թե ոչ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Ես տեղյակ չեմ, մտադիր է նա վերադառնալ Հայաստան, կհայտնվի համաներման տակ, թե ոչ: Համենայն դեպս, ես իրեն չեմ սպասում, բայց այդ հարցը պետք է լուծի ինքը` Սիրադեղյանը», – հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: