Մայիսի 24-ին վաղ առավոտյան ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները կրկին ռմբակոծման են ենթարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:
Associated Press-ի փոխանցմամբ՝ սա ամենախոշոր հարձակումն է Լիբիայի մայրաքաղաքի վրա միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների իրականացման ողջ ընթացքում:
Այս գիշեր Տրիպոլիում նվազագույնը 12 հզոր պայթյուններ են հնչել: Կառավարության խոսնակ Մուսա Իբրահիմի խոսքով`ռմբակոծության հետևանքով 3 մարզ է զոհվել, ևս 150-ը վիրավորվել են, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Իբրահիմը նշել է, որ ռմբակոծման թիրախ են դարձել այն շինությունները, որտեղ տեղակայված են Քադաֆիի բանակին օգնող կամավորների ջոկատները: Պայթյուններ են եղել նաև այն հյուրանոցի մոտ, որտեղ ժամանակավորապես բնակվում են արտասահմանյան լրագրողները:
«Սա ռմբակոծելու և սպանելու ևս մեկ գիշեր էր»,- լրագրողներին ասել է Իբրահիմը:
Միաժամանակ ՆԱՏՕ-ի ուժերը հայտարարում են, որ ռմբակոծում են բացառապես ռազմական օբյեկտները: