Opera Software-ը վերլուծել է Opera Mini բրաուզերի թրաֆիկը՝ հասկանալու համար, թե որքան ինտենսիվ են շփվում սոցիալական ցանցերում ԱՊՀ բջջային ինտերնետի օգտատերերը:
Ամենամսյա զեկույցում Opera-ն առանձին տարածաշրջան է ընտրում միտումների առավել մանրամասն ուսումնասիրության համար: Այս անգամ նման տարածաշրջան է դարձել ԱՊՀ-ն:
ԱՊՀ-ում Opera Mini-ի օգտագործման առաջին տասնյակում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Տաջիկստանը:
2010-ի ապրիլից` մեկ տարվա ընթացքում, այս երկրներում ընթերցվող էջերի քանակն ավելացել է 198 %-ով, Opera Mini-ի օգտատերերի քանակը 65%-ով, իսկ թրաֆիկի ծավալը`176 %-ով:
ԱՊՀ տարածքում մեկ ամսվա ընթացքում միջին հաշվարկով ամենամեծ քանակությամբ կայքերը` շուրջ 1347, դիտում է հայաստանցի օգտատերը:
ԱՊՀ-ում առավել հայտնի կայքեր են համարվում` Вконтакте, Яндекс, Одноклассники, Google և Mail.Ru-ն:
Opera Mini–ի հեռախոսի 100 մոդելներից առավել հայտնի և ընդունված են Nokia-ն, Sony Ericsson-ը, Samsung-ը և Apple-ը: Apple iPhone-ը մտնում է Ռուսաստանի և Ադրբեջանի ամենահայտնի բջջային հեռախոսների լավագույն տասնյակի մեջ: