Մայիսի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին 42-ամյա Արտակ Գ.-ն «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նրանցից մեկը՝ 18-ամյա Արթուր Ավանոսյանը, գիտակցության չգալով մահացել է, հայտնում են Ոստիկանությունից: