Մայիսի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ին 47-ամյա Ավետիս Ն.-ի վարած «Լիբհեր-1045» մակնիշի ավտոկռունկը Բեկնազարյան փողոցում գտնվող թիվ 188 դպրոցի բակում ընկել է փոսը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը կատարում է քննություն: