«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և կոչ արել բանտում գտնվող նրա եղբորը դադարեցնել հացադուլը:
«Ս.թ. մայիսի 11-ից կասկածելի մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանը հայտարարել է հացադուլ: Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ, հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր գործիչ ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում քաղաքացիական ազատությունների համար պայքար մղող ու բազմաթիվ մարդկանց օգնող Զարուհի Փոստանջյանին, միաժամանակ կոչ անելով նրա եղբորը դադարեցնել հացադուլը, որպես բողոքի ծայրահեղ միջոց, քանի դեռ չեն սպառվել այլ միջոցները: Հույս ենք հայտնում, որ երկրի քաղաքացիական հասարակությունը հանդես է բերելու իր համերաշխությունը այս հարցում, քանի որ նման քաղաքական հալածանքները չեն դադարելու, մինչեւ որ ժողովուրդը չտապալի իշխող բռնապետությունը»,-ասված է հայտարարության մեջ»,-ասված է հայտարարության մեջ: