Հունիսի 3-4-ը անգլալեզու Russia Today հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանի նորագույն պատմությունը:
Ֆիլմը սկսվում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Ֆիլմում խոսվում է նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության և հետևանքների մասին, հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը: