Home / Հայաստան / Խորհրդաժողովի ժամանակ պոռնո լուսանկարներ դիտողը էկոնոմիկայի նախարարությունից է. աղբյուր

Խորհրդաժողովի ժամանակ պոռնո լուսանկարներ դիտողը էկոնոմիկայի նախարարությունից է. աղբյուր

Հայտնի է դարձել այն անձի անունը, ով մայիսի 20-ին տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո լուսանկարներ էր դիտում: Ըստ News.am կայքի աղբյուրի` նա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանն է: Վերջինս նախկինում զբաղեցրել է Առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից կայքին հայտնեցին, որ դիտել են այդ դրվագը պատկերող տեսագրությանը, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, որ պատկերված անձը Արմեն Գևորգյանն է:

Նախարարությունից նշեցին, որ Արմեն Գևորգյանը Հայաստանում չէ, մեկնել է Մոսկվա` գործուղման, և խոստացան «հարցի» վերաբերյալ համապատասխան մեկնաբանություն տալ նախարարի հետ ճշտելուց հետո:

Տեսարանում, որը ֆիքսել էր slaq.am լրատվական կայքի տեսախցիկը, երևում է, թե ինչպես է աշխատաժողովի մասնակիցներից մեկը, ով նստած է վերջին շարքում, վայելում պոռնո լուսանկարներ: