Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ, գերակա հանրային շահ՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը։
Համաձայն ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության` ծրագրի իրականացումը կնպաստի Երևանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։ Բացի այդ, Կարմիր բլուր հնավայրի կողքով նոր կառուցվող ճանապարհը կխթանի զբոսաշրջության զարգացումը։