Google որոնողական համակարգի թարգմանչական ծառայությունը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում բառերը անգլերեն լեզվից հայերեն թարգմանելիս:
Օրինակ, երբ արհեստական ուղեղին առաջարկում եք թարգմանել leader բառը, այն տալիս է «առաջնորդ» ճիշտ տարբերակը: Սակայն բավական է ավելացնել մեկ կետ (leader.), Google-ի թարմանիչը հիշում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանին` նրան շնորհելով նախագահի կոչումը: Այսպիսով, leader.-ը թարգմանվում է որպես «նախագահ Գագիկ Ծառուկյան»:
Բայց սա դեռ ամենը չէ: Նշված բառին ավելացնելով եկրորդ կետը (leader..)` ստանում ենք պարզապես «նախագահ» նշանակությունը: Նույն արդյունքին է բերում նաև կոտորակի նշանի ավելացումը (leader/):