Ոստիկանության քննչական վարչությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության պատճառով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» ապրիլի 22-ին գրել էր, որ ապրիլի 21-ին օրաթերթի խմբագրություն են մուտք գործել «Մարոզ» մականունով Մարգարիտա Խաչատրյանը և մի քանի հոգի ու առանց որևէ պահանջ ներկայացնելու հարձակվել խմբագրության աշխատակիցների վրա` խամգարելով աշխատանքը, քաշքշելով լրագրողներին, տեղալով սեռական հայհոյանքներ, կոտրելով բաժակներ, վնաս պատճառելով գլխավոր խմբագրին:
«Փաստորեն, ՀՀ ոստիկանապաետ Ալիկ Սարգսյանը և Մարգարիտա Խաչատրյանը համագործակցված պայքարում են «Հրապարակի» դեմ», – այսօրվա համարում գրում է օրաթերթը՝ նշելով, որ այլ ատյաններում (դատախազություն, դատարան) բողոքարկելու է տվյալ որոշումը: