հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բարսելոնայում ցուցարարներին ցրելու համար մահակներ ու ռետինե փամփուշտներ են կիրառել

Բարսելոնայում ցուցարարներին ցրելու համար մահակներ ու ռետինե փամփուշտներ են կիրառել

Կատալոնական ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և մահակներ է կիրառել Բարսելոնայում երկրի աղետալի տնեսական իրավիճակի դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց ցրելու համար, հայտնում է Agence France-Presse-ը:

Ոստիկանությունը ուժ է կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները նստել են քաղաքային ծառայության բեռնատարների ճանապարհին, որոնք հրապարակից հեռացնում էին բողոքի ակցիայի մասնակիցների վրանները:

Վրանները հավաքող և բեռնատարների մեջ բարձող աշխատողներին ցուցարարներից պաշտպանում էին ոստիկանները:

Երբ մարդիկ հրաժարվել են ցրվել, իրավապահները դիմել են ռետինե մահակների և փամփուշտների օգնությանը:

Բարսելոնայի բողոքի ակցիան գործող քաղաքական համակարգի, կոռուպցիայի, գործազրկության և սոցիալական չափանիշների նվազեցման դեմ համազգային արշավի մի մասն է:

Ցուցարարների հիմնական բողոքն ուղղված է նրան, որ երկրում գործող քաղաքական համակարգի համաձայն, կառավարությունը ղեկավարում է կամ սոցիալիստ, կամ պահպանողականը: Ցուցարարների կարծիքով` նրանց միջև էական տարբերություն չկա, ինչը մարդկանց զրկում է իրական ընտրությունից: