Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքականությամբ զբաղվում է 7 օր, 24 ժամ ռեժիմով, մեզ մոտ երբեք չեն եղել ամառ, ձմեռ, աշուն, գարուն տարբերակումներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա վստահեցրել է, որ քաղաքական գործընթացներն այնքան դինամիկ են, որ շատ ակտիվ է լինելու նաև ամառային շրջանը:
Խոսելով մայիսի 31-ի հանրահավաքի ծրագրերի մասին` Մուսինայնն ասել է. «Մենք ծրագրեր ունենք, ինչպես ունեցել ենք միշտ: Սակայն հիմա ես զերծ կմնամ մանրամասնելուց այդ ծրագրի դետալները: Բայց մեծ հաշվով կամփոփվի քաղաքական գործընթացների այս փուլը և շեշտադրումներ կարվեն, թե ինչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը արդեն սպասվելիք գործընթացների հաջորդ փուլի ընթացքում»: