Ռուսաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Յուրի Ժիրկովը Советский спорт պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը.
«Դե, Հայաստանում նաև Սերբիայի ու Պորտուգալիայի հավաքականներն են ոչ-ոքի են խաղացել. Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է: Երևանում բոլորի համար էլ շատ բարդ է խաղալ: Հուսանք, որ Սանկտ Պետերբուրգում մենք կկարողանանք հաղթանակ տոնել»,- նշել է Ժիրկովը:
Թարգմանությունը` Armfootball.am-ի