Մայիսի 26-ին` ժամը 14.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով (խմել է յուղաներկի լուծիչ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչ,24-ամյա Անահիտ Մելքոնյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը՝ ժամը 15.29-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել նաև ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ,22-ամյա Մարիամ Դավթյանը: Նրա առողջական վիճակը եվս գնահատվել է միջին ծանրության, հայտնում է «Արտակարգ ալիքը»: