Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալու է Չեմպիոնների Լիգայի «Բարսելոնա-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Այս հանդիպումը երկու թիմերի համար չորրորդ է Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Նրանք հանդիպել են 1994/95 և 1998/99 մրցաշարերի խմբային փուլերում: 2008 թվականին «Յունայթեդը» հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ կիսաեզրափակչում, իսկ 2009-ին կատալոնական ակումբը ռևանշի հասավ` հաղթելով «Յունայթեդին» եզրափակիչում:
1992/93 թվականից սկսած, երբ մրցարշարն անվանվեց «Չեմպիոնների Լիգա», թիմերը նույն քանակությամբ գոլեր են խփել և բաց թողել` 303 խփած և 158 բաց թողած:
«Ուեմբլիում» անցկացրած «Յունայթեդի» 9 խաղերից 5-ում խաղի ելքը վճռվել է 11 մետրանոց հարվածաշարով:
«Բարսելոնայի» վերջին պաշտոնական այցը «Ուեմբլի» եղել է 1999/2000 մրցաշրջանում, երբ կատալոնցիները հաղթեցին «Արսենալին»:
Նշենք, որ «Բարսելոնան» արդեն հասցրել է խաղալ վերանորոգված «Ուեմբլիում» 2009/2010 մրցաշրջանից առաջ կայացած ընկերական խաղերում` «Տոտտենհեմի» և «Ալ Ահլիի» հետ: