Home / Հայաստան / «Ուլիսը»՝ կրկին Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար

«Ուլիսը»՝ կրկին Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում 11-րդ տուրից հետո կրկին միանձնյա առաջատար ի հայտ եկավ: Մինչ կիրակնօրյա հանդիպումները Երևանի «Փյունիկն» ու «Ուլիսը» 20-ական միավոր ունեին, սակայն 12-րդ տուրում «ուլիսցիները» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեցին «Շիրակին», իսկ «Փյունիկը» ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ, որից հետո թիմերի միջև տարբերությունը դարձավ 2 միավոր: «Փյունիկին» շրջանցեց նաև Կապանի «Գանձասարը», որը սեփական հարկի տակ ջախջախեց «Արարատին»՝ 5:0:

11-րդ տուրի տեխնիկական արդյունքներ

«Գանձասար»-«Արարատ» 5:0 (1:0)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար` Մանուկ Ֆահրադյան

Գոլերը` Արա Խաչատրյան, 43, Սարգիս Նասիբյան, 48, Անդրանիկ Սարգսյան, 66, Արսեն Ավետիսյան, 74, 90+3

«Ուլիս»-«Շիրակ» 1:0 (0:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան

Գոլը` Արամ Բարեղամյան, 70

«Իմպուլս»-«Միկա» 1:0 (0:0)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար` Արման Ամիրխանյան

Գոլը` Զավեն Բադոյան, 65

«Փյունիկ»-«Բանանց» 1:1 (1:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար` Սուրեն Բալիյան

Գոլերը` Էդգար Մանուչարյան, 13 («Փյունիկ»), Միգել Վեբերտ դա Սիլվա (Բետո), 62 («Բանանց»)

Մրցաշարային աղյուսակ.

Ուլիս 11 խաղ, 23 միավոր

Գանձասար 11, 22

Փյունիկ 11, 21

Իմպուլս 11, 17

Միկա 11, 15

Շիրակ 11, 9

Բանանց 11, 8

Արարատ 11, 5