Այսօր ժամը 17:00-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում /Թումանյան 42 հասցեում/ ԵՊԼՀ-ի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգ: Համերգի ընթացքում հանդես են գալու հայ էստրադայի հայտնի կատարողներ Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Մարին, Միհրան Ծառուկյանը, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Սարգիս Ավետիսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լանա Խաչատրյանը, Հասմիկ Կարապետյանը և այլք: Համերգային ծրագրին մասնակցելու են նաև ԵՊԼՀ ուսանողները` Հասմիկ Առաքելյանը,Անուշ Տեր-Ղուկասյանը, Քրիստինե Ավետիսյանը, Աննա Օհանյանը, Լուսինե Գասպարյանը և այլք: Համերգը վարելու են Ֆելիքս Բաբայանը և Յաշա Սոլոմոնյանը:
Համերգից ստացվող հասույթը օգտագործվելու է քաղցկեղով հիվանդ 3 տարեկան Մանեի բուժման ծախսերը հոգալու համար, հայտնում են ԵՊԼՀ-ի արտաքին կապերի բաժնից: