Մեր տեղեկությունների համաձայն, այսօր երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը:
Նրան դատապարտել էին 6 տարվա ազատազրկման ՀՀ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի հիմքերով (քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափել):
Հիշեցնենք, որ Շմավոն Գալստյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը:
Նշենք, որ մինչ համաներման հայտարարումը Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր մնացած 6 քաղբանտարկյալների ազատ արձակումը: Համաներումից հետո արդեն իսկ ազատ են արձակվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքաելյանը, Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը, իսկ անազատության մեջ են գտնվում Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը: