Մայիսի 29-ին` ժամը 23.11-ին, ՀՀ ԱԻՆ փրկարարական կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սևան-Երևան ավտոմայրուղու 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Մերսեդես» մակնիշի 21 ԼՍ 031 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 1986թ.-ին ծնված Հրաչիկ Մկրտչյանը, ուղևորներ` 1988թ.-ին ծնված Անդրանիկ Գալստյանը և Ալվինա Խոսրովյանը տեղում մահացել են, իսկ 1976թ.-ին ծնված Քրիստինե Ենոքյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը շտապօգնության ավտոմքենաներով տեղափոխվել Չարենցավան քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` Ք.Ենոքյանի առողջական վիճակը ծանր է: