Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – 28
«Էրեբունի» – 70
«Վարդաշեն» – 27
«Դատապարտյալների հիվանդանոց» – 18
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» – 33
«Վանաձոր» – 8
«Սևան» – 21
«Հրազդան» – 16
«Աբովյան» – 1
«Գորիս» -11
«Կոշ» – 41
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: