Հունիսի 1-ին, ժամը 19:00-21:00 Մաշտոցի այգում նշվելու է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սպասվում են փուչիկներ, երգեր, կավիճներով նկարչություն, տարբեր խաղեր, քաղցրավենիք և հեքիաթներ փոքրիկների համար։
Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայի, Արամի և Բուզանդի փողոցների հատման կետում՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ։
Ակցիայի նախաձեռնողը «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն է: