Կինոթատրոնների սեփականատերերին վատ անակնկալ են մատուցել գիտատեխնիկական նորարարությունների հեղինակները: Շուտով 3D ձևաչափով ֆիլմեր հնարավոր կլինի դիտել նաև տանը` YouTube-ի միջոցով, գրում techland.time.com-ը:
Google ընկերությունը միացել է Mozilla և NVIDIA-ի հետ YouTube-ի օգտատարերին 3D ֆորմատով ֆիլմեր դիտելու հնարավորություն տալու համար: Այն իրականացվելու է Firefox 4-ի համար նախատեսված HTML5 ռեժիմով: