Մայիսի 30-ին, ժամը 19.30-ին ոստիկանության Իջևանի բաժին է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տան ննջարանում նկատել է մի անծանոթի, որը նկատելով իրեն՝ հրել-վայր է գցել ու դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել նախկինում դատապարտված, 64-ամյա Գագիկ Ղ.-ն.: Նա խոստովանել է, որ փորձել է գողություն կատարել այդ բնակարանից, հայնում են Ոստիկանությունից: