Իշխանությունները հասկացան՝ 21-րդ դարում խաղաղ ցուցարարներին գնդակահարելով հեռու չեն գնա: Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին հնչեցրած ելույթի ժամանակ ասել է մայիսի 27-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Քաղբանտարկյալներ ունենալը մեր երկրին հարիր չէ«, – հայտարարել է նա:
Միքայելյանը նշել է, որ այսօր Հայաստանում քաղաքական փոփոխության նախադրյալներ կան:
Նրա խոսքով՝ դեռ 2008 թվականին ամբողջ հեռուստաեթերը ողողված էր Շարժմանը նսեմացնող հայտարարություններով, քաղբանտարկյալների ձերբակալությունների ստորացուցիչ կադրերով, իսկ հիմա «խոսում են հանդուրժողականության մասին, ժողովրդի ցնծության մասին»:
Միքայելյանը ասել է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բարձր ինտելեկտի և քաղաքական ճշգրիտ հաշվարկը տվեց իր արդյունքները:
« Հակառակ դեպքում մենք մինչ օրս կմնայինք բանտերում», – նշել է Միքայելյանը: