ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ ընթանում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները:
Մայիսի 24-27-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ քննության համար հավաստագրված 188 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 183-ը: Գրավոր քննության շեմը չեն հաղթահարել 11, իսկ բանավոր քննության շեմը 3 հավակնորդ: Ընդհանուր առմամբ այս երկու քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 169 հավակնորդ: Երկրորդ փուլի չորս օրվա արդյունքներով քննության մասնակցած 371 հավակնորդներից հավաստագրման են ներկայացվել 322 մասնակից, իսկ քննությունից կտրվել են 48 մասնակից, հայտնում է ԿԳՆ լրատվական բաժինը: