Երեկ` ժամը 17:50-ի սահմաններում, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային»-«Շենգավիթ» կայարանների միջնամասում կոնտակտային ցանցի խզման պատճառով տեղի էր ունեցել էլեկտրամատակարարման դադարեցում: Վթարի հետևանքով մետրոպոլիտենը մոտ 30 րոպե դադարեցրել էր աշխատանքը և տեխնիկական անհրաժեշտ որոշակի գործողություններից հետո վերականգնել է երթևեկը` միագիծ ռեժիմով:
Ըստ այդմ, ուղևորափոխադրումը կատարվում էր «Բարեկամություն» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ», այնուհետ «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարան և նույն սկզբունքով` հակառակ ուղղությամբ:
Հունիսի 1-ի առավոտյան մետրոպոլիտենի լիարժեք երթևեկը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ երեկ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը մետրոպոլիտենի երթևեկի դադարեցումը կապել էր դեպի Ազատության հրապարակ մարդկանց հոսքը նվազեցնելու միտման հետ: