Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով օրեր առաջ հատուկ քննչական ծառայություն հարցքննության էր կանչվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Օրաթերթի աղբյուրի պնդմամբ, Համբարձումյանի վիճակը լուրջ է, և չի բացառվում, որ այս գործով նա ներգրավվի որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, որ Թամամյանը կալանավորված է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նրան մեղադրում են 2010 թվականին սպանված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործի ընթացքը միտումնավոր կերպով խեղաթյուրելու մեջ: