Մոսկվայում` «Օմեգա պլազա» կենտրոնում, որտեղ տեղակայված են Rambler.ru և Lenta.Ru համացանցային ռեսուրսների գրասենյակները, հրդեհ է բռնկվել: Հրդեհը բռնկվել է շինության տանիքում:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` մարդիկ տարհանվել են հաստատությունից: Տուժածներ չկան:
Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը մոտ մեկ ժամվա ընթացքում:
Ուշագրավ է, որ «ԻՍԿ Եվրո-Պոլիս» ապահովագրական ընկերությունը միայն այսօր է ապահովագրել բիզնես կենտրոնը ավելի քան 4 մլրդ դոլարով: