Home / Հայաստան / Բահրեյնում կառավարական զորքերը ցրել են բողոքի ցույցը

Բահրեյնում կառավարական զորքերը ցրել են բողոքի ցույցը

Բահրեյնում կառավարական զորքերը հարձակվել են մայրաքաղաք Մանամայի մերձակա մի քանի գյուղերում հակակառավարական ցույցեր իրականացնողների վրա:

Չնայած արտակարգ իրավիճակի վերացման հանգամանքին, իշխող ռեժիմի ուժերը արցունքաբեր գազ են կիրառել Դիրազ, Բանի Յամրահ և Կարզական գյուղերում փողոց դուրս եկած ցուցարարների ուղղությամբ, հայտնում է «Ալ Ջազիրան»:

«Արտակարգ իրավիճակի վերացման դեպքում ուժայինները չպետք է այստեղ լինեին, բայց նրանք դեռ այստեղ են»,- պատմել է 30-ամյա մի կին, ով փաստել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ մի քանի հարյուր մարդիկ հավաքվել են Դիրազ շիական գյուղում:

«Անվտանգության աշխատակիցների ներկայությունն այժմ ավելի շատ է զգացվում և բավարար է լսեն որևէ բողոքի ցույցի մասին նախօրոք, նրանք արդեն համապատասխան տեղում են `կասեցնելու համար ակցիայի իրականացումը»,-նշել է ցուցարարներից մեկը:

Բահրեյնի ակտիվիստները հայտարարել են, որ իրենց բողոքի արշավը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ազգի պահանջները չեն իրականացվել»:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել պաշտոնական Մանամային թույլ տալ նախատեսված բողոքի ակցիաների իրականացումը և դադարեցնել բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: