Երիտասարդ տարիներին արդեն զգացվում էր Աբդուլա Գյուլի հետաքրքրություն քաղաքականության նկատմամբ, բայց մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ նա մի օր նախագահ կդառնա, այս մասին АПА-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հորեղբայրը՝ գրող, գիտնական Աբդուլա Սաթօղլուն:
Գործակալությունը այն հարցին` ինչպես է անցել ներկայիս նախագահի մանկությունը և արդյոք նա չարաճճի երեխա է եղել, Սաթօղլուն պատասխանել է. «Բացի այն, որ Գյուլն իմ զարմիկն էր, միաժամանակ ես հոգ էի տանում նրա մասին միջնակարգ դպրոցում: Այդ ժամանակվանից ի վեր նրա մոտ հետաքրքրություն առաջացավ գրականության, մշակույթի, պատմության նկատմամբ: Աբդուլայի հաջողությունների համար բոլոր ուսուցիչներն ինձ էին շնորհավորում: Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք նա հանգիստ, թե չարաճճի երեխա էր, պետք է ասեմ, որ այնպիսին էր, ինչպիսին հիմա է: Շատ հանգիստ, չարություն չէր անում, սակայն ասել, որ նա «ներամփոփ երեխա էր» նույնպես սխալ կլինի: Շատ ընդունակ աշակերտ էր:
Համալսարանական տարիներին Աբդուլան Թուրքիայի ուսանողական միության անդամ էր, և անգամ ղեկավարող դիրք էր զբաղեցնում: Այդ տարիներին զգացվում էր նրա հետաքրքրությունըքաղաքականության նկատմամբ, սակայն մենք անգամ չէինք էլ կարող պատկերացնել, որ Աբդուլա Գյուլը մի օր նախագահ կդառնա»,-ասել է Աբդուլա Սաթօղլուն: