Չորեքշաբթի թուրքական Բոդրում քաղաքում մահացել է ռուսաստանցի զբոսաշրջիկ Մարինա Շեվելյովան, գրում է Hurriyet օրաթերթը: Երիտասարդ աղջիկը մահացել է ալկոհոլային թունավորումից: Նա երկու օրվա ընթացքում Բոդրումում մահացած երրորդ ռուսաստանցին է. մինչ այդ երեքշաբթի մահացել էին 28-ամյա Մարինա Շալյապինան և 22-ամյա Աուիլա Զալվաևան՝ նույնպես ալկոհոլային թունավորումից: Թուրքական օրաթերթի հաղորդմամբ, երեք աղջիկները ևս մի քանի ռուսաստանցիների թվում թունավորվել են առագաստանավային զբոսանքի ժամանակ: Այժմ Թուրքիայի համապատասխան մարմինները առագաստանավում մատուցված ալկոհոլային խմիչքներն ուղարկել են ստուգման: