Home / Հայաստան / The King’s Singers-ը հունիսի 3-ին համերգ կտա Երևանում

The King’s Singers-ը հունիսի 3-ին համերգ կտա Երևանում

Հունիսի 3-ին` ժամը 20:00-ին «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյանի համերգասրահում կայանալու է Գրեմմի մրցանակի արժանացած The King’s Singers խմբի համերգը:

Հեղինակավոր Գրեմմի մրցանակի արժանացած The King’s Singers խումբը, սահմանել մի շարք ռեկորդներ իր թե` համերգային, թե` կրթական ծրագրերի մեծածավալությամբ, որոնց աշխարհագրությունը ընդգրկում է ողջ մոլորակը, և թե` 2 միլիոն օրինակ կազմող տպագիր երաժշտական նյութի վաճառքի քանակով:

Համերգի առաջին բաժնում հնչելու են միջնադարյան և դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երկրորդ կեսում նարկայացնվելու են «Բիթլզի», Ֆրեդի Մերկուրիի, «Քուին» խմբի և երգերի կատարումներ: