Youtube տեսանյութերի կայքում վերջին 10 օրվա ընթացքում martimek2008 օգտատերն արդեն երկու տեսահոլովակ է տեղադրել, որոնք ենթադրաբար նկարահանվել են 2008 թվականի մարտի 1-ին: Ավելի վաղ մենք արդեն գրել էինք, որ 41 վայրկյան տևողություն ունեցող «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին…» անունը կրող հոլովակի մասին: Դրանից հետո martimek2008-ը ևս մեկ տեսանյութ է բեռնել 58 վայրկյան տևողությամբ, որը կրում է «Սամվել Հարությունանի գնդակահարությունը …01.03.2008թ» անունը: Այն բավական վատ որակի է: Տեսանյութի սկզբում լսվում են կրակոցներ, որից հետո տղամարդու ձայն՝ «Արա, խփին, արա» և հայհոյանքներ, որոնք ընդմիջվում են «արունը թռնում ա արա» բացականչությամբ:
Այդ ընթացքում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ մեկի մարմինը տանում, լսվում է նաև «պրովոկացիաներ» բառը: Տեսանյութի վերջում օդում երևում են կրակահերթեր: