Հունիսի 2-ի երեկոյան ուժեղ քամու հետևանքով պոկվել և շուռ են եկել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղները:
Վնասվել է դպրոցի տանիքը` 300 քմ մակերեսով, որից 200 քմ-ն հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել է: Պարզվել է, որ վնասվել են նաև թիվ 5 և 2 միջնակարդ դպրոցների, 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի տանիքները և պոկվել են հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:
Օպերատիվ խումբը և մարտական հաշվարկը մեկնել են նշված հասցեներով. հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել են թիվ 5 դպրոցի տանիքից՝ 40, թիվ 2 դպրոցի տանիքից՝ 25 քմ մակերեսով երկաթյա թիթեղներ, թիվ 24 շենքի ճաղավանդակը` 4,5 քմ մակերեսով և հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:
Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով, վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Աթաբեկյան փողոցի թվով 10 սեփական տների տանիքները:Վնասի չափերը ճշտվում են, հայտնում է «Արտակարգ ալիքը»: