Համաձայն Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված նոր օրինագծի` «վաճառվող սեր» գնողներին 3000 եվրոյի չափով տուգանք և երեք ամսվա ազատազրկում է սպառնում:
Որոշ պատգամավորների կարծիքով` նման միջոցառումները կոչված են արմատախիլ անելու մարմնավաճառությունը:
Միաժամանակ, Ներքին գործերի նախարար Կլոն Գեան նախազգուշացրել է, որ հաճախորդներին պատժելը կարող է «իրավաբանական հեղափոխության» հանգեցնել, քանի որ Ֆրանսիայում մարմնավաճառությունը, որպես այդպիսին, հանցագործություն չի համարվում:
Աշխարհի «հնագույն մասնագիտության» ներկայացուցիչների արհմիությունը, իր հերթին, պնդում է, որ նոր օրինագիծը վեներական հիվանդությունների աճի առիթ կարող է դառնալ: Մարմնավաճառներին ավելի դժվար կլինի ստիպել հաճախորդներին պաշտպանվել, ինչը սպառնում է ոչ միայն իրենց, այլ նաև ողջ հասարակության առողջությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է մարմնավաճառների արհիմության մամուլի քարտուղար Սիրուհի Գիլդա կեղծանունը կրող տրանսվեստիտը: