«168 ժամ» պարբերականի տեղեկություններով, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվելու է ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը և երկխոսության հնարավոր ձևաչափը:
«Բանն այն է, որ իշխանությունները դեռևս չեն որոշել, թե ինչ ձևաչափով են ձևավորելու բանագնացների խումբը՝ կոալիցիոն սկզբունքո՞վ, թե՞ ոչ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, և ԲՀԿ-ում տեղյակ չեն՝ իրենք մասնակցություն կունենա՞ն, թե՞ ոչ: Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ գործադիր նիստում քննարկվելու է նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշ տեղեկություններ է փոխանցելու ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ՝ հունիսի 25-ին Կազանում սպասվելիք հանդիպումից առաջ»: