Սկանդալային միջադեպ է գրանցվել մերձմոսկովյան «Սատուրն-2» և Տվերի «Վոլգա» թիմերի միջև տեղի ունեցած 10-րդ տուրի ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Խաղի 36-րդ րոպեին դաշտի կենտրոնում գնդակը խլելու փորձի ժամանակ «Սատուրն-2»-ի խաղացող Ֆյոդոր Պրոնկովը արմունկով հարվածել է «Վոլգայի» պաշտպան Ալբերտ Հաջիբեկովին:
Մոսկվացի գլխավոր մրցավար Ալեքսեյ Մատյունինը անմիջապես կանոնների խախտողին դեղին քարտ է ցույց տվել, միաժամանակ տուժածը շարունակել է պառկած մնալ խոտածածկին: Ի պատասխան վնասվածք ստացած ֆուտբոլիստի հայտարարությանը, թե տվյալ խախտումն ավելի խիստ պատժի էր արժանի, մրցավար Մատյունինն ասել է. «Վեր կաց, այ սևահետ***վոր և բերանդ փակի: Ես հիմա հենց քեզ կհեռացնեմ խաղից»:
«Վոլգայի» բժիշկները հեռացրել են արյունաթաթախ Ալբերտին դաշտից: Ավելի ուշ պարզվել է, որ նա կոտրել է քիթը:
«Ես շատ բաներ եմ լսել իմ հասցեին տարբեր քաղաքներում երկրպագուների կողմից: Բայց որ նման բան ասի մրցավարը… Ես ականջներիս չհավատացի: Մրցավարների կորպուսում նման մարդիկ չպետք է լինեն»,- դաղստանցու խոսքերն է մեջբերում «Սպորտ-Էքսպրեսը»:
Այժմ «Վոլգա» ակումբը պաշտոնական նամակ է պատրաստում էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար, որում կներկայացնի տեղի ունեցած միջադեպի մանրամասները և կպահանջի մրցավարին հեռացնել ֆուտբոլից: