Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանին կհաղթի միայն այն դեպքքում, եթե թիմերից յուրաքանչյուրը ցույց տա իր լավագույն ֆուտբոլը: Այս մասին Սիմոնյանը հայտարարել է Чемпионат.ru-ի հետ զրույցում:
«Չեմ ուզում խոսքեր շռայլել և հայտարարել, որ մենք պարտավոր ենք հաղթել Հայաստանին: Այսօր եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա թույլ թիմեր գրեթե չկան… Հայերը գնդակին լավ են տիրապետում, նրանց խաղը բոլոր գծերում կազմակերպված է: Հեշտ խաղ չեմ կանխատեսում, բայց թե կազմով, թե խաղացողների մակարդակով Ռուսաստանն ավելի բարձր է»:
Հարցին` արդյոք ռուսաստանցիները մակարդակով ավելի բարձր չէի՞ն Հայաստանի հետ առաջին հանդիպմանը, Սիմոնյանը պատասխանել է. «Բարձր էին: Բայց չգործադրեցին բոլոր այն ջանքերը, որ պետք է գործադրեին, իրենց հնավորությունների առավելագույնը 75 տոկոսը ցուցադրեցին: Թե ինչու այդպես պատահեց, պետք է հարցնել մարզչին և խաղացողներին: Ինչո՞ւ, օրինակ, Արշավինը այդքան իներտ էր: Այս անգամ ամեն մեկն իր լավագույն խաղը պիտի ցուցադրի»:
Լրագրողի հետաքրքվել է նաև, թե որ թիմին է երկրպագելու Նիկիտա Սիմոնյանը, ինչին վերջինս պատասխանել. «Իմ ազգային պատկանելությամբ պայմանավորված` ինձ հաճախ հարցնում են, թե ում եմ երկրպագում: Իսկ ո՞ւմ կարող է երկրպագել ՌՖՄ-ի առաջին փոխնախագահը: Ես Ռուսաստանին խմբում առաջին տեղն եմ մաղթում: Թող Հայաստանը երկրորդը լինի»: