Վենետիկի Միջազգային 54-րդ Արվեստի Բիենալեի հայկական ազգային տաղավարում Պատահականությունների Պլանավորման Ազգային Կենտրոնի (ՊՊԱԿ) ղեկավար Գրիգոր Խաչատրյանը՝ հունիսի 3-ին ի թիվս այլոց ընդունեց նաև Վրաստանի Հանրապետության Նախագահ՝ Միխայիլ Սահակաշվիլիին։ Այս մասին հաղորդում է ՊՊԱԿ մամլո ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էին հայկական ազգային տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը, համակարգողներ՝ Արմինե Անտիկյանը, Վարդան Կարապետյանը, համադրողներ՝ Նազարեթ Կարոյանը, Ռուբեն Արևշատյանը, արվեստագետներ։
Վրաստանի նախագահը և ՊՊԱԿ–ի ղեկավարը նշեցին պատահականությունների պլանավորման կարևորությունը արվեստում և քաղաքականության մեջ, ինչպես նաև կենտրոնի ձեռք բերած հաջողությունները՝ աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային տարբեր զարգացումներում։
Հանդիպումն անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում։