Ադրբեջանում ընտանիքի ինստիտուտը խորը ճգնաժամի շրջան է ապրում: Այս մասին «Օբյեկտիվ TV»-ի հետ զրույցում հայտարարել է տեղի Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովան:
Նա նշել է, որ անգամ պաշտոնական տվյալներով` նորածին տղաների քանակը էականորեն գերազանցում է աղջիկների թվին հղիության ընդհատման ընտրողականության պատճառով:
«Տղամարդ լույս աշխարհ բերելն ու դաստիարակելն առավել նախընտրելի է. նա պետական և կառավարական համակարգերում հայտնվելու ավելի լայն հնարավորություններ ունի: Կինը, ըստ բնորոշման, կարող է մասնագիտական աստիճանով վեր բարձրանալ միայն, եթե նա արտոնյալ ընտանիքից է: Այդուհանդերձ, նա կախված է ամուսնուց, հորից, եղբորից:
Երկրում նկատվում է միայնակ մայրերի քանակի ավելացում, 3 հազար երեխաներ ծնվել են անչափահաս (15-17 տարեկան) մայրերից: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ շրջաններում կրոնական ամուսնությունները փաստացիորեն նորմա են համարվում, իսկ մայրաքաղաքում ավելի պոպուլյար են դառնում ԶԱԳՍ-երում չգրանցված քաղաքացիական ամուսնությունները:
Նման իրավիճակը հակասություններ է ծնում պետական համակարգի, որը դեմ է արտամուսնական երեխաներին, և իրականության միջև»,- Ազիզովայի խոսքերն է փոխանցում contact.az-ը: