Ըստ ձեռք բերված համաձայնության` ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերը չեն լինի ԵԱՀԿ համանախագահող երկրներից և տարածաշրջանի պետություններից: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Խաղաղապահները, նրա խոսքով, այլ երկրներից կլինեն:
Մամեդյարովը նշել է, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում նախատեսված է իրականացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա հիմնարար սկզբունքների վրա:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ. «Բոլոր հաստատված փուլերը փոխկապակցված են»: